Ինչ է կատարվում հրդեհի վայրում

Ինչպես ՆԳՆ ՓԾ-ից հայտնել էին՝ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի «Երևան Սիթի»-ի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել: Այժմ հրշեջները աշխատում են հրդեհի վայրում:

Հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ և ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ