«Երևան սիթի»-ում բռնկված հրդեհի վայրից բերման է ենթարկվել մեկ քաղաքացի

Ինչպես հայտնել ենք՝ Կոմիտասի պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետում հրդեհ է բռնկվել: Տեղում են մեծ թվով փրկարարական և ոստիկանական ուժեր:

Հրդեհի վայրից ոստիկանները բերման են ենթարկել մեկ քաղաքացու: Իրավապահները չեն պարզաբանել բերման ենթարկման պատճառը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի «Երևան Սիթի» սուպերմարկետում:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ և ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։

Հրդեհը բռնկվել է շինության տանիքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ