![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է շարքային զինծառայողների վարձատրությունների ցուցանիշներին՝ ներկայացնելով դրանք թվերով:
«Շարքային պայմանագրային 1559 զինծառայող ստանում է 300 հազարից 400 հազար դրամ վարձատրություն: 1156 զինծառայող՝ 400 հազարից 500 հազար դրամ վարձատրություն: 523 շարքային զինծառայող ստանում է 500-600 հազար դրամ վարձատրություն, 244 շարքային զինծառայող՝ 600 հազար դրամից 700 հազար դրամ վարձատրություն, և 31 շարքային զինծառայող 700 հազար դրամ և ավելի վարձատրություն:
Ես հատուկ հետաքրքրվել եմ՝ արդյո՞ք 700 հազար և ավելի դրամ վարձատրություն ստացող զինվորի պայմանները հասանելի են նաև մնացած բոլոր զինծառայողներին:
Պարզ է, չէ՞, խոսքը զորատեսակի մասին է, ատեստավորման արդյունքների մասին է. և սա նույնպես հասանելի է ցանկացած զինծառայողի, և սա նույնպես շատ կարևոր արձանագրում է, որը մենք պետք է անենք»,- ասել է վարչապետը:
![]()