Այրում կայարանում եմ. պատմական իրադարձություն է և հաստատված խաղաղության արտացոլումը հողի վրա. Պապոյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, գիշերը ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և տեղի ունեցածն անվանել պատմական իրադարձություն:

«Ադրբեջանի տարածքով, վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ, Հայաստան ժամանել է հացահատիկով բեռնված գնացքը։

Շնորհավորում եմ բոլորիս, քանի որ արդեն ունենք Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատված խաղաղության արտացոլումը հողի վրա՝ տնտեսական կյանքում»,- մասնավորապես ասել է նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ