Գալյանը մանրամասնել է՝ ինչ է ներառում «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենսդրական փաթեթը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» և կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Քննարկման ընթացքում նախարարը ներկայացրել է՝

Ֆիզիկական անձանց դեպքում գործելու է էլեկտրոնային հարթակ, որտեղ անձը մուտք է գործելու խիստ նույնականացման միջոցով,

Իրավաբանական անձանց և ԱՁ-ների դեպքում ծանուցման համար օգտագործվելու է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգը,

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից բացի, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ևս հնարավորություն է տրվելու միանալ այս հարթակներին և այլ անձանց ծանուցելու էլեկտրոնային եղանակով, որը ևս կհամարվի պատշաճ ծանուցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ