![]()
Ռուսաստանից Հայաստան 30 տարվա ընթացքում առաջին գնացքն է ուղևորվել նոր երթուղով, որն անցնում է Վրաստանի և Ադրբեջանի տարածքներով։
Գնացքը տեղափոխել է ավելի քան 1000 տոննա ցորեն:
Արտահանման բեռնափոխադրումն իրականացրել է ռուսական «Գրեյն Գեյթս» ընկերությունը։ Երրորդ դասի ցորենը Ուլյանովսկի մարզից բերվել է 15 հացահատիկային վագոններով։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ մինչև հունվարի վերջ Հայաստան կուղարկվի ևս 132 վագոն ցորեն։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի և Վրաստանի իշխանություններին «տրանսպորտային կապերի ապաշրջափակման» համար։
30 տարվա ընթացքում առաջին գնացքը Ռուսաստանից ուղևորվել է Հայաստան, հայտնել է ՌԴ փոխվարչապետը:
«Այս իրադարձությունը իրական, շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում, մեր տարածաշրջանային կայունության համար կատարած աշխատանքի ապացույց», — ասել է Օվերչուկը։
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ դեպի Հայաստանի բեռնափոխադրումների սահմանափակումների վերացումը Ադրբեջանի կողմից կարևոր քայլ է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման և տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ։
![]()