Ով է Ադրբեջանի տարածքով Հայաստան հասնող ռուսական և ղազախական ցորենի գնորդը. Պապոյանը մանրամասնել է

Բանական միտք չէ՝ եթե մեր երկրի սահմանները բացում ենք՝ կախման մեջ ենք ընկնում Ադրբեջանից:

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին:

«Եթե էդքան լավ բան է փակ սահմանը, կներեք, եկեք են երկու սահմանն էլ փակենք: Սա աբսուրդ է: Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել էին, որպեսզի Հայաստանը տնտեսապես չզարգանար, որպեսզի իրենք կարողանային իրենց խնդիրները լուծել:

Սա մեր դիվերսիֆիկացիայի և քաղաքականության և ռազմավարության հետ է կապված: Մենք հիմա ինչ ենք ասում, մենք ասում ենք ոչ թե, այսպես ասած, աշխարհից պետք է կախված լինենք մեկ հաստ պարանով, այլ պայմանական, ավելի բարակ 100 պարանից»,- ասաց նախարարը:

Ըստ Պապոյանի, Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ճամփա ընկած հացահատիկն առաջին ծիծեռնակներն են:

«1000 տոննա ռուսական և 1000 տոննա ղազախական ցորենը մասնավորն է գնել: Սա պետական գնում չէ: Մանսավորը գումարը փոխանցել է Ռուսաստան և Ղազախստան, էնտեղ բարձել են իր ցորենը և այն հասնում է Հայաստան»,- ասաց Պապոյանը:

Հիշեցնենք՝ ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Հայաստան ապրանքների տարանցման վերաբերյալ գոյություն ունեցող բոլոր սահմանափակումները վերացվել են, հացահատիկով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով ուղարկվել է Հայաստան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ