![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Բայղուշներ հըլը հավաքվեք, Ալիևը հիմա էլ «Իրևանի խանության» ու «Զանգեզուրի մահալի» մասին ա խոսում։ Հավաքվեցի՞ք։ Դե հիմա ցրվեք, որովհետև սա 2011 թվականի նյութ ա։
Հա, հա, մեր էն հզոոոոոր ժամանակների, էն որ բոլորը մեզանից վախենում էին, էն որ աշխարհքաղաքական գործոն էինք, համարյա` ՄԱԿ֊ի անվտանգության խորհրդի մշտական անդամի թեկնածու։ Հիմա կասեք, հա բայց էն ժամանակ Ղարաբաղում դեռ հայեր էին ապրում, ես էլ կասեմ` հա բա, այ բայղուշներ, էդ ես պիտի ասեմ, ոչ թե`դուք։
Այո, սա ասվում էր ԴԵՌ ԷՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՐԲ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՀԱՅԵՐ ԷԻՆ ԱՊՐՈՒՄ։ Այսինքն էս խոսույթը Ղարաբաղի հարցով կամ ձեր հզոոոոոր դիվանագիտությամբ ոչ նվազում էր, ոչ` չեզոքանում։ Ու նման տասնյակ նյութեր կարող եմ գտնել էդ տարիներից։
Ուղղակի հիմա ա, որ որոշել եք էս խոսույթի վրա նախընտրական քարոզարշավ կառուցել. դե բա ձեր սեփական խոսույթը չունեք, բա ի՞նչ պիտի անեք»։
![]()