Էդքան չէիր տիրապետո՞ւմ իրավիճակին. Հասմիկ Հակոբյանը՝ Սերժ Սարգսյանին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններին:

«Գևորգ Կոստանյան, Միհրան Պողոսյան, Սուրիկ Խաչատրյան, Միքայել Մինասյան, Հասմիկ Պողոսյան, Վիգեն Սարգսյան… գիտե՞ք ովքեր են, Սերժ Սարգսյանի բարձրաստիճան պաշտոնյաներն են, որոնք «թռած» են Հայաստանից:

Այսինքն՝ սա իրենց երկիրը չէ, ըստ Սերժ Սարգսյանի, քանի որ ինքն այսօր ասել էր, որ եթե նույնիսկ ինքն իմանա, որ Հայաստանում իրեն մահապատիժ է սպասվում, չի լքի երկիրը, որովհետև սա իր երկիրն է:

Բա ինչի՞ էիր էս «օտարազգիներով» շրջապատել քեզ ու սրանց ներդրել մեր պետական համակարգ, հը՞ն, պարո՛ն Սարգսյան: Թե՞ նոր ես պարզել, որ սրանք «օտար» են Հայաստանում, սա իրենց երկիրը չէ: Թե՞ նոր պարզեցիր, որ սրանցից ոմանք անգամ քաղաքացիությամբ Ռուսաստանի քաղաքացի են: Էդքան չէիր տիրապետո՞ւմ իրավիճակին:

Նաև հարազատ եղբորդ՝ Լյովա Սարգսյանին, չէիր ճանաչում, որ էլի «թռածա»՝ մեղադրվելով փողերի լվացման համար:

Մյուս եղբորդ որդուն էլ չէիր ճանաչու՞մ՝ հայտնի Գոնսալեսին…»,- գրել է Հակոբյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ