Վերաքննիչ դատարանի բակից ոստիկանները երկու քաղաքացու բերման ենթարկեցին:
Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանն ասաց՝ մեկը Քոչարյանի աջակիցներից էր, որը բերման ենթարվեց ոստիկանների սահմանած շղթան անցնելու համար, մյուսը՝ Քոչարյանի ազատազրկումը պահանջող քաղաքացիների շարքից՝ շիշ նետելու համար։
«Ազատության» հետ զրույցում երկու կողմերն էլ ասացին, որ առաջինն իրենց ուղղությամբ են շիշ նետել հակառակ կողմից։
Բերման ենթարկվածների անունները ճշտվում են։
«Ես միշտ կոչ եմ անում այստեղ, հանդարտության կոչեր եմ անում, որ մեն ոչ մի պերվոկացիայի չենթարկվենք, մենք իրենց քայլերին համապատասխան քայլեր չձեռնարկենք, չանենք, քանի որ մենք խաղաղ պայքարում ենք։
Ոչ թե պայքարում ենք, մենք եկել ենք այստեղ մեր կոչը հնչեցնելու, որ Քոչարյանը ցմահ ազատազրկվի, թե հիմա իրենք ինչ ագրեսիա կանեն դա իրենց խնդիրն է։ Դրա համար գոյություն ունի ոստիկանությունը, ոստիկանությունը համարժեք քայլեր կձեռնարկի և վերջ» , — նշեց Քոչարյանի ազատազրկումը պահանջող քաղաքացիներից մեկը։