![]()
Ընդդիմությունը կրկին չի մասնակցել բանավեճի:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Վաղարշապատ խոշորացված համայնքի պաշտոնակատար, համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանը:
«Քոչարյանական և սերժական ընդդիմությունը կրկին փախավ բանավեճից։ Այսօր հերթական բանավեճին էինք հրավիրված, այս անգամ Շանթի եթերում։ Բնականաբար, հարգելով մեր ընտրողին, ընդունեցի հրավերը և գնացի մեր թիմի տեսլականը ներկայացնելու։
Տեղում արդեն պարզվեց, որ բանավեճից փախած «Հաղթանակ» և «Մայր Հայաստան» թիմերից ավելացել են նաև նույն քոչարյանական ծիրի մյուս ուժերը։ Փաստացի տեղում էինք միայն ես և «Հանրապետության» թեկնածու Հարություն Մկրտչյանը։
Ու քանի որ կար միահամուռ կոնսենսուս, որ բանավեճից փախչողը ընտրողի քվեին արժանի չէ, էլ բանավիճելու բան չմնաց։
Լավ լուրն այն է, որ նոյեմբերի 17-ից այս մարդիկ կդադարեն փախչել, քանի որ որպես համայնքային իշխանություն կզբաղվենք նաև նրանց հոգսերի թեթևացմամբ»,- գրել է նա։
![]()