![]()
Նոյեմբերի 4-ից 7-ը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անց է կացվում A+A 2025՝ աշխատանքային միջավայրում անվտանգության ապահովման և առողջության պահպանման ոլորտի աշխարհի առաջատար միջազգային ցուցահանդեսը։
Ինչպես հայտնում են նախարարությունից, Հայաստանը ցուցահանդեսին մասնակցում է առաջին անգամ, միասնական տաղավարով՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Եվրամիության ֆինանսավորմամբ Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) կողմից իրականացվող՝ «Հայաստանում հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում» ծրագրի աջակցությամբ։
![]()
Ցուցահանդեսին ներկայացված է 8 հայկական աշխատանքային հագուստ արտադրող ընկերությունների արտադրանք։
Ընկերությունները ոչ միայն ներկայացնում են հայկական արտադրանքը միջազգային շուկայում և ընդլայնում արտահանման ներուժը, այլև ծանոթանում են նորարարական լուծումներին, և հաստատելով նոր գործարար կապեր միջազգային ընկերությունների հետ՝ հիմք են հարթում հետագա համագործակցության։
![]()
Անցած տարի հեղինակավոր այս միջոցառմանը մասնակցել է ավելի քան 2000 ցուցադրող 58 երկրից, և 62,265 այցելու 141 երկրից։ Այս տարի ևս ակնկալվում է նման մասնակցություն։
![]()