![]()
«Մենք ծառայությունների ցանկ ենք ունենալու, ամեն ծառայության համար էլ ունենք փոխհատուցման շեմեր: Օրինակ՝ քիմիոթերապևտիկ դեղերի համար տարեկան մինչև 1 միլիոն 200 հազար դրամի չափով ենք փոխհատուցելու»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ նշեց. «Շատ են քննարկումները, ասում են՝ ինչու են այդ դեղը տալիս, մենք այլ ֆիրմայի արտադրածն ենք ուզում, դեղերի դեպքում էլ մենք ասում ենք տալիս ենք այսքան գումար, այդ գումարը քաղաքացին վերցնում է և ինքը որոշում է դրա շրջանակում, որ դեղը կա՝ դա է ուզում, թե 200 դրամ ավելացնում ու գնում է այլ ֆիրմայի արտադրության դեղ է գնում: Օրինակ՝ գլխացավի համար տասնյակ դեղեր կան, բայց ամեն մեկս ունենք գլխացավի մեր դեղը»:
Ըստ վարչապետի՝ պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել առողջապահության առաջնային օղակին. «Մենք ռազմավարական մոտեցում ունենք, որ առողջապահության առաջնային օղակում պետք է ներդրումներ անենք՝ սկսած ամբուլատորիաներից, պոլիկլնիկաներից: Մեր խնդիրն այն է, որ մարդը, ծառայությունը ստանալով, պոլիկլինիկայից հետ գնա տուն, ոչ թե՝ հիվանդանոց»:
![]()