Բա որ քո երկիրն այդքան սիրում էիր, ինչու՞ ազգուտակիդ չէիր ասում ՝էս ինչ կերպ եք վարվում մեր երկրի հետ․ Հարությունյանը՝ Սերժին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գրառումը.

Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ եթե նույնիսկ ինքն իմանա, որ Հայաստանում իրեն մահապատիժ է սպասվում, չի լքի երկիրը, որովհետև՝ «սա իմ երկիրն է, իրենց երկիրը չէ» (մեջբերում):

Բա որ քո երկիրն այդքան սիրում էիր, ինչու՞ ազգուտակիդ չէիր ասում ՝էս ինչ կերպ եք վարվում մեր երկրի հետ՝ եղբայրներիդ, նրանց զավակներին, փեսայիդ, կուսակցականներիդ, նախարարներիդ, վարչապետերիդ, համայնքապետերիդ, որոնցից շատերն անցնում են քրեական գործերով: Ինչու՞ չէիր ասում:

Թե՞ դա էլ է սիրուց: Կամ էլ ինչպես ասում էին նախկին հիմնարկիդ ժողովուրդը (չնայած դա նախկին չի լինում)՝ бьёт — значит любит?

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ