Հայաստան հացահատիկ տեղափոխող գնացքն արդեն անցնում է Ադրբեջանի տարածքով, շուտով կժամանի Հայաստան

«Այս պահին Ռուսաստանից դեպի Հայաստան հացահատիկ տեղափոխող գնացքն արդեն անցնում է Ադրբեջանի տարածքով՝ դեպի Վրաստան: Ռուսական հացահատիկ տեղափոխող գնացքը շուտով կժամանի Հայաստան»,-հայտնել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։

Նա հավելել է, թե այս իրադարձությունը մեծ նշանակություն ունի «փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջ մղման համար»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ