Սամվել Կարապետյանի գործը գնալու է դատարան. գործ ունենք փողերի լվացման, խարդախության և հարկեր թաքցնելու հետ. Պողոսյան

«Այն, ինչ տեսել ենք կոնկրետ հանցակազմի տիրույթում, արտացոլված է մեղադրանքի փաստական նկարագրության մեջ»:

Այս մասին ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի կողմից արված «մեր ձևով» արտահայտության մեջ հանցանքի տարրեր տեսնելուն:

«Մենք տվեցինք իրավական գնահատական և համարեցինք, որ դա, ենթադրաբար, հանցավոր դրսևորում է։ Ավելի մեկնաբանություն չեմ կարող տալ»,-ասել է ՔԿ նախագահը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ