![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Կտրիճ Ներսիսյանի եղբորը՝ Եզրասին, Ալեքսանդր Նևսկու շքանշան շնորհելուն:
«Կտրիճ ուխտազանցի եղբայր Եզրասը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով: Իսկ ի՞նչ պարգև է սա:
Ալեքսանդր Նևսկու շքանշանը Ռուսաստանի Դաշնությունում պետական բարձրագույն պարգևներից մեկն է: Այն շնորհվում է ՀԱՅՐԵՆԻՔԻՆ մատուցած ՀԱՏՈՒԿ ծառայությունների, բազմամյա բարեխիղճ ծառայության, ՌԴ միջազգային հեղինակության ամրապնդման, երկրի պետական շահերի պաշտպանության, պետության հզորացման, անվտանգության, տնտեսական և մշակութային զարգացման ոլորտներում նշանակալի հաջողություններ ունենալու համար։
Եվ ուրեմն ի՞նչ հատուկ ծառայություններ է մատուցել Եզրասը ՌԴ-ին, ինչպե՞ս է պաշտպանել ՌԴ պետական շահերը, նպաստել ՌԴ հզորացմանն ու անվտանգությանը: Ո՞ր երկրին է ծառայում Եզրասը: Եվ ո՞րն է վերջապես Եզրասի հայրենիքը: Հարցը բնականաբար հռետորական է:
Հ.Գ. Այնուամենայնիվ, շնորհավորում եմ հարգարժան Եզրասին նման բարձր պարգևի արժանանալու համար»,- գրել է Ջուլհակյանը:
![]()