![]()
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ընդդիմության ամենամեծ պրոբլեմը «դրսի վրա ստավկա» դնելն է. ներկայիս ընդդիմությունը,որ ժամանակին իշխանություննն էր նույնպես իր երկխոսության սուբեկտը ՀՀ քաղաքացուն երբեք չի դիտարկել, հիմա էլ բան չի փոխվել՝ «դրսից մարդ բերելը» մնում է ուժի մեջ:
Այլ կերպ ասած էս մարդիկ չեն ընկալում կամ չեն ուզում ընկալել,որ իշխանությունը՝ սուվերենը ժողովուրդն է, ու ցանկացած խոսակցության ընթացքում իրենք անթաքույց ակնարկում են՝ ՀՀ սուբեկտ չէ, որոշող չէ:
2018թ. ի ոչ բռնի թավշյա հեղափոխությանն էնքան դրսի ուժի ներկայություն վերագրեցին, իրենք էլ իրանց հորինվածին հավատացին, որ գնացել հասել են Նյու Յորք… էսա ձեր պարտության գաղտնիքը:
Նախկինը մարդ չէ, նախկինը հոգեվիճակ է՝ պարտված ու մերժված:
![]()