Հայաստանը 7 ոսկե մեդալ նվաճեց. Եվրոպայի երիտասարդների ու Մ23 առաջնություներն ավարտված են. ովքեր են չեմպիոնները

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններն ավարտված են:

Հայաստանը 7 ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում:

Երկամարտի 214 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների չեմպիոն է:


Երկամարտի 267 կգ արդյունքով` Գառնիկ Չոլաքյանը Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն է:


Երկամարտի 321 կգ արդյունքով` Տիգրան Կարապետյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:


Երկամարտի 241 կգ արդյունքով` Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն:


Երկամարտի 232 կգ արդյունքով` Լիանա Գյուրջյանը Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր է:


Երկամարտի 397 կգ արդյունքով՝ Գարիկ Կարապետյանը Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն է:


Երկամարտի 384 կգ արդյունքով` Աշոտ Մովսիսյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ