![]()
Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններն ավարտված են:
Մ23 տարեկանների գերծանր քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացրել է Աշոտ Մովսիսյանը: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 160 կգ, 165 կգ, 168 կգ: Այս վարժությունում Մովսիսյանը բրոնզե մեդալակիր է: Հրում վարժությունում մեր ծանրորդ գլխավերևում է պահել 210 կգ, 216 կգ: Այս ձևում նա առաջինն էր:
Երկամարտի 384 կգ արդյունքով` Աշոտ Մովսիսյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:
![]()