![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.
«Սրա նման քանի դպրոց ու մանկապարտեզ են գողացել/տակով արել մեր երեխաներից։ Քանի մանկապարտեզ ու դպրոց են անտերության մատնել, որ հետո տակով անեն։
Իսկ այսօր հանդգնում են քննադատել մեզ դպրոց ու մանկապարտեզ կառուցելու համար։
Դիլիջանի երեխաներից գողացված մանկությունը՝ մանկապարտեզի մասնաշենքը վերադարձվեց Դիլիջան համայնքին»։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին է վերադարձվել նույն համայնքի Օրջոնիկիձե փողոցի 63/2 հասցեում գտնվող մանկապարտեզի՝ 286.5 քմ մակերեսով մասնաշենքը:
![]()
![]()