![]()
Տավուշի մարզի Դիլիջան համայնքին է վերադարձվել նույն համայնքի Օրջոնիկիձե փողոցի 63/2 հասցեում գտնվող մանկապարտեզի՝ 286.5 քմ մակերեսով մասնաշենքը:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մանկապարտեզի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 133 միլիոն 464 հազար դրամ, 286.5 քմ մակերեսով շինության կադաստրային արժեքը՝ 30.8 միլիոն դրամ:
![]()