![]()
Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում հիմնանորոգվում է Տ-8-42, /Հ-45/ (Սիսիան)-Աշոտավան-Թասիկ-Արևիս տեղական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ10+000 հատվածը։
![]()
Ինչպես հայտնել է Ճանապարհային դեարտամենտը, Սիսիանից Արևիս ձգվող 10կմ ճանապարհահատվածում այժմ աշխատանքներ են տարվում հողային պաստառի կառուցման, արհեստական կառուցվածքների հիմնանորոգման ուղղությամբ։
![]()
Ճանապարհին կատարվում են նաև ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ. շուրջ 8կմ հատվածն ասֆալտապատ է։ Նախատեսված շինարարության մոտ 80 տոկոսն արդեն իսկ իրականացված է։
![]()
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
![]()
![]()