Մերի Թումասյանը Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում 4-րդն է

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններում Հայաստանի հավաքականի անդամ գերծանր քաշային Մերի Թումասյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 98 կգ, իսկ հրումում`120 կգ:

Այս մասին հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Երկամարտի 218 կգ արդյունքով`Մերի Թումասյանը Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում 4-րդն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ