Հայաստանի 5-րդ ոսկին. ծանրորդ Լիանա Գյուրջյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության ոսկե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի կանանց թիմ անդամ Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր` նվաճելով հավաքականի 5-րդ ոսկե մեդալն ընթացիկ առաջնությունում:

Ինչպես հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան, Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնություններում պայքարի մեջ մտան 86 կգ մինչև 23 տարեկան աղջիկները:

Հայաստանի ընտրանու անդամ Լիանա Գյուրջյանը պոկում վարժությունում ունեցել է երեք հաջող մոտեցում` 95 կգ, 100 կգ, 102 կգ: Գյուրջյանն այս վարժությունում դարձել է ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրել է 125 կգ, 130 կգ: Այստեղ ևս նա առաջինն է:

Երկամարտի 232 կգ արդյունքով`Լիանա Գյուրջյանը Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ