Դիվանապետը զենքով է գնում Մայր Աթոռ, «Բենթլի»-ով ման գալիս. անբարո սրբազանները պետք է լքեն եկեղեցին. Գագիկ Սաֆարյան. տեսանյութ

«Պաշտպան հայրենյաց» ազգային-մշակութային հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանը կարծում է, որ ՀՀ վարչապետը պետք է ավելի սկզբունքային և վճռական քայլեր ձեռնարկի Գարեգին Բ-ին և տասնյակ հոգևորականներին հեռացնելու հարցում:

Ըստ նրա՝ այս մարդիկ ձախողել են և հեռացել հայ եկեղեցու կանոնավոր գործունեության սկզբունքներից ու դարձել են խոցելի:

Նրա խոսքով՝ հավատավոր հոտը պետք է շատ կարճ ժամանակ տա անբարո և սրբապիղծ հոգևորականներին՝ օր առաջ լքելու Մայր Աթոռը:

Հարցադրմանը՝ երբ առաջացավ պետություն-եկեղեցի խզումը, Սաֆարյանը նկատում է. «Կարմիր գիծը հատվեց 2020 թվականի պատերազմից հետո. Մայր Աթոռին թվաց, թե իշխող ուժը երերում է»:

Զրուցակիցը համոզված է՝ Նիկոլ Փաշինյանը հայ եկեղեցու դեմ ոչինչ չունի, ընդհակառակը՝ նա եկեղեցու արժանապատիվ հետևորդներից է:

Վերջինս ևս մեկ անգամ պնդում է, որ Գարեգին Բ-ն զավթել է Մայր Աթոռը, և նրա վտարման ժամկետը վաղուց լրացել է. «Անբարո բազում շնություններով զբաղվող սրբազանները պետք է լքեն Մայր Աթոռը: Դիվանապետը զենքով է գնում Մայր Աթոռ, մերսեդեսներով ու բենթլիներով են ման գալիս: Եթե նրանք չմաքրվեն, նրանց մեռոնն էլ է համարվում անսուրբ: Մայր Աթոռի պատերն էլ պետք է սրբագործվեն»:

Զրուցակցի դիտարկմամբ՝ Գարեգին Բ-ն ուղղորդվում է երկու կենտրոնից․ մեկը Ռուսաստանն է, իսկ մյուսը՝ ՀՀ նախկին նախագահները. «Քանի որ եթե կաթողիկոսը ավարտում է պայքարը, նրանք էլ են ավարտվում, չնայած այսպես թե այնպես ավարտված են»:

Խոսելով «Մեր ձևով» շարժման մասին՝ Գագիկ Սաֆարյանն ասում է՝ իրեն հարգող մարդը շարժման անունը ինչպե՞ս կդնի «Մեր ձևով». ««Մեր ձևով»-ը պետական հեղաշրջման նախերգանքն է»:

Վերջինս շեշտում է՝ Հայաստանում ժողովրդավարությունը երկընտրանք չունի, որքան էլ լինեն վայրահաչոցներ:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ