![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել․
Սա էր ձեր «կառուցածը»՝ փողը վերցնում ու անհետանում էիք:
Ձեր թքով կպցրած շենքերը շահագործման հանձնելու պահին արդեն քանդվում էին: Ձեզ դպրոցներ պետք չէին, շինարարական կազնակերպություն էիք բացում, որ Ձեր արտադրած անորակ ապրանքը երեխաների վրա «նաղդեիք»: Կարևորը չէիք մոռանում հետո այդ մսխած գումարով երկրի ու երեխաների կենացը հոտնկայս խմել: Գոնե այսօր մի քիչ ամո՛թ ունեցեք ու դպրոցաշինության մասին լռե՛ք:
Մենք 5 տարում մի քանի անգամ ավել դպրոց ենք կառուցում, քան նախորդ բոլոր իշխանությունները՝ 30 տարում:
![]()