Արգավանդի խաչմերուկից «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկ երթևեկությունը կսահմանափակվի. ժամանակացույց

Միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 3-ից՝ գիշերային ժամերին՝ 23:00-ից մինչեւ 06:00-ը, Մ-5, Երևան-Արմավիր-ՀՀ սահման ճանապարհի կմ7+041-կմ10+430 հատվածի (Արգավանդի խաչմերուկից մինչև «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկ) երթևեկությունը սահմանափակվելու է։

Այս մասին հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը՝ տեղեկացնելով, որ վարորդները կարող են գիշերային ժամերին նշված հատվածը շրջանցել տվյալ ճանապարհի բաժանարար գոտու աջ և ձախ ուղղություններով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ