Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Հայաստանը 4-րդ ոսկե մեդալն է նվաճել Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում:

Այս մասին հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Երիտասարդների 86 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի ընտրանու անդամ Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում ունեցել է երեք հաջող մոտեցում` հաջորդաբար բարձրացնելով 100 կգ, 103 կգ, 105 կգ: Այս վարժությունում Պողոսյանը երրորդն էր: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրել է 131 կգ ու 136 կգ` սահմանելով Եվրոպայի ռեկորդ: Այս ձևում նա առաջինն էր:

Երկամարտի 241 կգ արդյունքով` Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ