Սպասում ենք դաշտային համազգեստի առաջին փորձանմուշներին, որից հետո բանակի համազգեստը կփոխվի. Պապիկյան

«Ընթացիկ տարում սպասում ենք դաշտային համազգեստի առաջին փորձանմուշներին՝ խոսքը մի քանի հազար փորձանմուշների մասին է, ինչը պետք է հետագայում արդեն անցնի զորային փորձարկում, դաշտային փորձարկում, որից հետո մենք կունենանք գնման գործընթաց, և ամբողջ բանակի համազգեստի փոփոխություն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ԶՈՒ բարեփոխումների գործընթացի շրջանակում նոր համազգեստ ունենալու հարցին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ