Ադրբեջանի հռետորաբանությունը օգոստոսի 8-ից հետո կտրուկ փոխվել է և դա տեսանելի է նաև սահմանին. Սուրեն Պապիկյան

«Այն, որ Ադրբեջանի հռետորաբանությունը օգոստոսի 8-ից հետո կտրուկ իջել է, փոխվել է և դա տեսանելի է նաև սահմանին, ինչը կարող եմ ասել որպես Պաշտպանության նախարար, փաստ է: Եվ երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, դա ամենևին հորինված չէ »,- այս մասին ասաց նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Ալիևի վերջին հայտարարություններին:

Անդրադառնալով նախարարության բյուջեի կրճատմանը՝ նախարարը պարզաբանեց.«2026-ի բյուջեն, եթե համեմատենք նոխրդ տարիների բյուջեի ավելացման տենդենցի հետ, որևէ խախտում չունի, բացառությամբ, որ տեղի է ունեցել 2025-ին, երբ միանգամից բարձրացել է մեր ծախսերի չափաքանակը, որոնք առաջ բերված ծասխեր են: 2026-ի ծախսերի վրա տեսնում եք այդ տարբերությունը, եթե 2024-ի հետ համեմաատենք, բնական տեմպ է, այստեղ որևէ տարօրինակ ու արտասովոր բան չկա: Հայաստանն իր կարիքներին համապատասխան շարունակելու է իր բարեփոխումները, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումները: Օգոստոսի 8-ը կարևոր իրողություն է և չի կարող մեր կողմից չընդունվել՝ որպես կայացած փաստ և դա բնականաբար պիտի ունենա իր հետևանքները»,- ասաց նա և հավելեց՝ խաղաղության պայմանագրի կնքման ժամկետներ չի կարող ասել:

Ընդհանուր առմամբ խոսելով բանակի վերափոխումից, նշեց, որ ընթացիկ տարում սպասում են դաշտային համազգեստի առաջին փորձանմուշներին, որից հետո կունենան գնման գործընթաց և ամբողջական կներդնեն բանակում:

Նշեց նաև, որ ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության առումով զարգացման բավական լավ դինամիկա կա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ