Ընդդիմությու՞նն էլ է նրան «սրբապիղծ ուխտազանց» համարում.Վահրամ Աթանեսյան

Քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը գրում է.

Հայ առաքելական եկեղեցու համար «տոչորվող» լրագրողները կարո՞ղ են իրենց գործատուներին, նրանց ֆինանսական եւ քաղաքական հովանավորներին ասել, որ ՀԱԵ հավատացյալ հետեւորդներ են, կիրակի պետք է պարտադիր պատարագի լինեն, սրբամյուռոն հոգեւորականից օրհնություն կամ թողություն ստանան, չեն կարող լինել Հովհանավանքում եւ «կատարել իրենց մասնագիտական պարտքը»:

Կամ կարո՞ղ են պարզել, թե ինչու՞ ՀԱԵ սրբությունները «կրծքով պաշտպանող» ընդդիմությունը Մայր աթոռում Գարեգին Բ.-ի մատուցած պատարագին չի մասնակցում: Ընդդիմությու՞նն էլ է նրան «սրբապիղծ ուխատզանց» համարում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ