Կորած 3-ամյա երեխայի հայրն է խեղդամահ արել նրան․ նախարարը մանրամասնել է

Երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է երեխային։ Այս մասին քիչ առաջ ԱԺ ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին, մի քանի օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել էր հոկտեմբերի 27-ից որպես անհայտ որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը։

Փրկարարները, պարեկները ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել էին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։

 

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ