Տեսանյութ են հրապարակել, ձայնն էլ խլացրել են, որ հայհոյանքները չլսված. Մկրտչյանը` Կտրիճի եղբոր մասին

Հարություն Մկրտչյանը գրել է․

Ոսկեհատը եւ Կտրիճ Ներսիսյանի ընտանեկան, ստվերային կառավարումը(մաս 2)
Խախտելով նախաքննության ընթացքում անմիջապես գործի քննությանը առնչվող նյութերի հրապարակման արգելքը` Կտրիճի , Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գրպանային փաստաբանները երեկ հրապարակել են մի տեսանյութ , որտեղ երեւում է,թե ինչպես են 3 հոգի <<զրուցում>> , փորձելով ներկայացնել սա իբրեւ ապացույց , թե որեւէ սադրանք , խուլիգանություն, քարոզարշավի խոչընդոտում չի եղել ։
Տեսանյութը ,որքան հասկացա ,վերցված է Ներսիսյանների տան դիմաց տեղադրված տեսանկարահանող սարքից ։
Բանալի բառը ` երեւում է …
Բա ձայնը ինչո՞ւ եք խլացրել ,որ սեռական բնույթի հայհոյանքները , անվանարկումները,վիրավորանքները, սադրանքի իսկությունը չլսվի ՞ …
Հանրությանը ուզում եմ տեղեկացնել , որ մինչեւ 16:10 իմ ժամանելը Ոսկեհատ բնակավայր , մեր նախընտրական շտաբից ժամը 11:00-ից համայնքի կենտրոնական հատված են տանում ու տեղադրում իրազեկող,քարոզչական վրան , որպեսզի տեղյակ պահվի , որ 16:00 լինելու է հանդիպում թեկնածուի հետ ։
Տեսանյութում իմ ավագանու ցուցակի հինգերորդ համարն է ու ամենատարեցը մեր թիմում ,ով մինչեւ իմ գնալը արդեն այնտեղ է եղել իրազեկման եւս մի քանի թիմակցի հետ։
Անցնելիս Ներսիսյանների տան մոտով կրտսեր Ներսիսյանը վերջինիս հետ սկսել է խոսել սեռական բնույթի հայհոյանքներով , վիրավորանքներով համեմված (որովհետեւ նկատել է մեր քարոզչական թերթիկը իր մոտ ) ապա գումարվել է ավագ Ներսիսյանի կռվի տոնով նույնանման խոսույթը ու հորդորը , որ հեռանան :
Մինչեւ մեր գալը հասցրել էին սադրել նաեւ թիմակից աղջիկներից մեկին , ինչպես նաեւ <<ցրել>> բնակիչների կուտակումները եւ կուտակվել արդեն սեփական <<ռեսուրսներով>> ։
Այս ամենն ասում եմ,որպեսզի իրենց փաստաբանիկներ հորջորջող գաճաճները իրենց ճենճոտ լապշան չփորձեն կախ տալ մեր հանրության ականջներից ,մնացածը թող պարզեն նախաքննությունը եւ իրավապահները ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ