Թալինի սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցեմ Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ մատուցվող պատարագին. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ հաջորդ կիրակի օրը Թալինի սբ. Աստվածածին եկեղեցում կմասնակցի Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ մատուցվող սուրբ եւ անմահ պատարագին:

«Կաղոթենք մեր բոլոր ընկած զինվորների հոգիների խաղաղության համար»,- հավելել է վարչապետը:

Հիշեցնենք՝ Հովհաննավանքում երկրորդ շաբաթն անընդմեջ Սուրբ պատարագ է մատուցել եկեղեցու հովիվը՝ Տեր Արամ քահանան, որին Գարեգին Բ-ն կարգալույծ է արել:

Տեր Արամը չի ընդունում կարգալուծության որոշումը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության և գործադիրի անդամները, պաշտոնյաներ և բազմաթիվ քաղաքացիներ մասնակցել են պատարագին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ