![]()
Հայաստանի հավաքականի անդամ Աննա Ամրոյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունների բրոնզե մեդալակիր: Այդ մասին հայտնում են ծանրամարտի ֆեդերացիայից։
Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում պայքարի մեջ են մտել 77 կգ քաշային աղջիկները: Հայաստանից Աննա Ամրոյանը պոկել է 98 կգ: Հրում վարժությունում Ամրոյանը նախ բարձրացրել է 126 կգ, այնուհետ 130 կգ, որը Եվրոպայի նոր ռեկորդ էր: Այս ձևում Ամրոյանը երկրորդն է:
Երկամարտի 228 կգ արդյունքով` Աննա Ամրոյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
![]()