![]()
Վաղարշապատ խոշորացված համայնքի պաշտոնակատար, համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանը ներկայացրել է Հայթաղում իրականացված մի շարք կարևոր ծրագրեր։
«Հայթաղում վերջին տարիներին իրականացվել և ընթացքի մեջ են մի շարք կարևոր ծրագրեր՝ գյուղի զարգացման և ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ․
• Կառուցվել է մանկապարտեզ՝ 214 միլիոն դրամ արժողությամբ։
• Ներկայումս իրականացվում են նախկինում չգազաֆիկացված 7 փողոցների գազաֆիկացման աշխատանքներ, ծրագրի արժեքը՝ 66 միլիոն դրամ։
• Փողոցներում անցկացվել է լուսավորության համակարգ՝ տեղադրվել է 424 LED լուսատու։
• Կառուցվում է մարզահրապարակ, որը կնպաստի գյուղի երիտասարդների և երեխաների առողջ ապրելակերպին։
• Մի շարք փողոցներում իրականացվել են խճապատման և բարեկարգման աշխատանքներ։
• Խմելու ջրի ցանցի արդիականացման ծրագրերը կմեկնարկեն 2026 թվականին»,- ներկայացրել է նա:
![]()