![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է.
«Կալուգայում մեր հայրենակիցներից մեկը երեկ հաղորդագրություն էր ուղարկել, ասում է՝ էդ տաշիրենց ձևիստներն իրոք ձև են թափում եկեղեցու հետ կապված: Դրանք ամբողջ Կալուգայում մի հատ եկեղեցի չեն սարքել, մինչև հիմա ամբողջ Կալուգայի մարզում հայկական մի եկեղեցի չկա, այնինչ այդ մարզում շատ հայ է ապրում:
Սկզբում ինձ թվաց դա սադրանք է, որպեսզի էս տեղեկատվությունը հանրայնացվի, ձևիստներն էլ ասեն՝ սուտ է, կառուցել ենք: Բայց ստուգեցի՝ ինֆոն ճիշտ էր, Տաշիր Սամոյի երկրորդ հայրենիք Կալուգայում կա 0 (զրո) հայկական եկեղեցի: Թե բա մենք մեր ձևով կանենք: Կտրիճի համար 30 միլիոնով ապարանքներ սարքելու փոխարեն մի եկեղեցի սարքեիք մեծ համայնքի համար»:
![]()