![]()
«Այո՛, եղել եմ Հայ առաքելական եկեղեցու երիտասարդական միության անդամ»:
Հովհաննավանքում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ԱԺ «քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
«Երգել եմ երգչախմբում, եղել եմ դպիր»,-ասել է պատգամավորը։
Հարցին, թե ինչու չի շարունակել իր գործունեությունը եկեղեցում, Հրաչյա Հակոբյանը պատասխանել է.
«Ծնողներս, իմ համաձայնությամբ, որոշել էին, որ ես պետք է գնամ Երուսաղեմ՝ ճեմարանում սովորելու։ Խոսում եմ 1993-94 թվականների մասին։ Իմ ծնողներին լուր հասավ, որ Երուսաղեմում բարձրաստիճան հոգևորականները սեռական ոտնձգություններ են իրականացնում ճեմարանի ուսանող տղա երեխաների նկատմամբ։ Իմ ծնողները որոշեցին, որ ես այլևս երբեք Երուսաղեմի ճեմարանում չեմ սովորելու»։
![]()