Ընդհանրապես, ես վերջապես հասկացել եմ, թե որն է մեր ընդդիմության քաղաքական մարտավարությունը. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Շատ տրամաբանական է, որ իրենց չգիտես ինչու լրագրող կոչող վարձկանները աղիողորմ ձայնակցություններով պիտի պաշտպանեն Կտրիճ Ներսիսյանին, որը չգիտես ինչու իրեն վեհափառ հայրապետ է կոչում:

Ու այս ամենն, իհարկե, իրենց չգիտես ինչու նախագահ կոչած կեղծիքի 3 հիմնադիրների ու մի ռուսաստանցի գործարարի բարձր հովանու ներքո:

Ընդհանրապես, ես վերջապես հասկացել եմ, թե որն է մեր ընդդիմության քաղաքական մարտավարությունը. նրանք որոշել են մեզ ապացուցել, որ մածունը սև է, իսկ իրենք` սպիտակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ