![]()
«Կան որոշակի տաբուներ չխոսելու մասին՝ ինչ-որ բաների չխոսենք, որպեսզի չվնասենք, չի կարելի, ամոթ է, մենք չենք խոսում, բայց արդյունքում էդ ինստիտուտները փչացնում ենք»:
Այս մասին Հովհաննավանքում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Ասում են՝ մարդիկ հեռացել են եկեղեցուց: Մարդիկ եկեղեցուց չեն հեռացել, այլ հեռացել են այն մարդկանցից, որոնք սրբապղծություններ են անում: Ժողովրդի և եկեղեցու կապի մեջ ստացվում է անդունդ, պատնեշ, որը պետք է լուծել»,- ասել է նախարարը:
Ըստ նրա՝ եկեղեցու հոգևոր արժեքները բարոյազրկում են մարդիկ, որոնք չպետք է ունենան զավակներ և ունեն, չպետք է եկեղեցու զավակների նկատմամբ սեռական ոտնձգություններ անեն, չպետք է իրենց հարզատների հետ սեռական հարաբերությունների մեջ լինեն:
«Ի դեպ, ոչ մեկը չի ասել, որ նման բաներ չեն եղել: Այդպիսի բաներ անող մարդիկ հեռացնում են քաղաքացիներին եկեղեցուց: Ուղղակի ամոթ է մեզ նման հարցեր ուղղելը՝ սրբապղծությունները անտեսելով»,- ասել է Պապոյանը:
![]()