Գնացեք Կտրիճ Ներսիսյանից հարցրեք՝ ունի՞ երեխա, թե՞ ոչ, թող փակի այս օրակարգը. Արայիկ Հարությունյան

«Հանրության մեջ կարևոր հարց կա՝ Կտրիճ Ներսիսյանը զավակ ունի՞, թե՞ ոչ, ինչու՞ այս հարցը չեք տալիս հենց Կտրիճ Ներսիսյանին»:

Այս մասին Հովհաննավանքում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ լրագրողների մի մասը Հովհաննավանքում ոչ թե լուսաբանում են իրադարձությունները, այլ սպասարկում քաղաքական օրակարգը և դրանով մեծ ծառայություններ մատուցում ընդդիմությանը:

Խոսելով այն մասին, որ ըստ Մայր Աթոռի հրապարակած հաղորդագրության՝ Հովհաննավանքում կարգալույծ հռչակված Տեր Արամի կողմից մատուցված պատարագը պղծություն է, Հարությունյանը նշել է, որ «Մայր Աթոռը լավ կանի իր ներքին պղծություններին հետևի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ