![]()
Օհանավանք գյուղի Հովհաննավանքի եկեղեցու շրջակայքը կրկին մարդաշատ է. պատրաստվում են Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամի կողմից մատուցվող Սուրբ պատարագին:
Պատարագը կմեկնարկի ժամը 11:00-ին, սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը. արդեն իսկ Հովհաննավանք են ժամանել մեծ թվով քաղաքացիներ, պաշտոնյաներ, պատգամավորներ:
ՀՀ վարչապետն ավելի վաղ հայտնել էր, որ Հովհաննավանքում պատարագին մասնակցությունը «ճանապարհ է մեր Սրբության սրբոցը ազատագրելու համար՝ նրան պղծության ճիրանների մեջ կալանված պահածներից»:
![]()