Իտալական բարձր դատարանը վերահաստատել է ստորադաս ատյանի դատարանի վճիռը, որով դերասանուհի Օրնելա Մուտին դատապարտվում է ազատազրկման և տուգանքի վճարման` չմասնակցելու համար ներկայացմանը, որը պետք է տեղի ունենար 2010 թվականի դեկտեմբերի 10-ին` Վերդիի թատրոնում։
Դերասանուհին կեղծ բժշկական տեղեկանք էր ներկայացրել, որը նրան ազատում էր բեմում հանդես գալուց, սակայն այդ երեկո Մուտին այցելել է բարեգործական ընթրիքի Սանկտ Պետերբուրգում, որին մասնակցել է նաև այն ժամանակ ՌԴ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Պուտինը։
Իտալիայի բարձր դատարանը վերահաստատել է, որ Մուտին ութ ամսվա կալանքի տակ կմնա եւ կվճարի տուգանք 600 եվրոյի չափով։