![]()
Տավուշի մարզպետի աշխատակազմը հերքում է մամուլում հրապարակած տեղեկությունը, թե իբր մարզպետի աշխատակազմից որևէ ուսուցչի կամ քաղաքացու առաջարկվել է մասնակցել նոյեմբերի 2-ին Սուրբ Հովհաննավանքում նախատեսվող պատարագին։ Պնդում են՝ նման դեպք չի եղել։
«Մարզպետի աշխատակազմը չի զբաղվում կրոնական միջոցառումների կազմակերպմամբ կամ մասնակիցների հավաքագրմամբ»,- ասվում է մարզպետարանի տարածած հայտարարության մեջ:
Տեր Արամ քահանա Ասատրյանը, որին Գարեգին Բ-ն կարգալույծ է արել, և այդ որոշումը չի ընդունում Տեր Արամը, հայտարարել է, որ նոյեմբերի 2-ին ևս Հովհաննավանքում պատարագը կանցկացնի ինքը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ այս անգամ ևս մասնակցելու է պատարագին:
![]()