Կրկեսի կոնցեպտը որոշել են 15 տարում. տեսնես՝ ավելի բարդ գործարանների կոնցեպտը քանի՞ տասնամյակում են «պարզելու»

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու, ինչպես նաև փողերի լվացման մեղադրանքով կալանավորված Սամվել Կարապետյանի եղբոր որդու՝ Նարեկ Կարապետյանի հայտարարություններից մեկին:

«Նարեկ Կարապետյանն ասում է՝ կրկեսի բացման երկարաձգումը պայմանավորված էր ոչ թե շինարարությամբ, այլ․․․․ 15 տարի որոշում էին «կրկեսի կոնցեպտը», ու դա պարզ դարձավ, երբ հասկացան, որ այն պետք լինի ակրոբատիկ, ոչ թե կենդանական…

Տեսնես՝ ավելի բարդ գործարանների կոնցեպտը քանի՞ տասնամյակում են «պարզելու…»:

Պարզվեց նաև՝ Ռուսաստանի հետ գլխավոր դաշնակցային հարաբերությունները ջատագովող «Մեր ձևով» շարժման ղեկավար երկու եղբայրներով մեկնել են Նյու Յորք, որպեսզի իրենց բառերով՝ աշխարհահռչակ Financial Times-ում հոդված տպեն Սամվել Կարապետյանի ու Եկեղեցու մասին․․․ Մինչդեռ կարելի էր հոդվածը տպել աշխարհահռչակ Կամսամոլսկայա պռավդայում։ Այնպես չէ՞»,- գրել է Սաֆարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ