Անտաղանդ եք նաև պատսպարվելու հարցում. Հասմիկ Հակոբյանը ուշագրավ լուսանկար է հրապարակել

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նկատելով, որ Վաղարշապատ խոշորացված համայնքում, ինչպես վերջին 7 տարում բոլոր այլ համայնքներում, նախկին իշխանություններն իրենց անունով հանդես չեն գալիս, այլ պատսպարվում են մի անձի հետևում, մի գեղեցիկ անունով դաշինքի անվան ներքո:

Հակոբյանը գրել է՝ չի մեղադրում, քանի որ դա հեչ պատվաբեր չէ:

«Բայց քանի որ անտաղանդ են նաև պատսպարվելու հարցում, գնացել իրենց տերերի կուսակցական գրասենյակն են նախընտրական շտաբ դարձրել:

Ինչ եմ ուզում ասել՝ ՀՅԴ դրոշը ձեզ ցույց չեն տալու, ոչ էլ ձեզ ծանոթ դաշնակցականներն են Քոչարյանի հետ բուկլետ բաժանելու. դուք գիտեք, թե ում չպետք է ձայն տաք նոյեմբերի 16-ի Վաղարշապատի ընտրություններում, եթե չեք ընտրում Քոչարյան ու ՀՅԴ»,- գրել է նա և լուսանկար հրապարակել:

Screenshot

Թե որ ուժերն են մասնակցում Վաղարշապատ խոշորացված համայնքի առաջիկայում սպասվող ընտրություններին, կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ