![]()
Քաղաքագետ Հարություն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Ոսկեհատը եւ Կտրիճ Ներսիսյանի ընտանեկան,ստվերային կառավարումը .
Այսօր կեսօրին (գրեթե 16։10 ընկած ժամանակահատվածում) իմ քաղաքական թիմի հետ` նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելում եմ Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ բնակավայր , որտեղ մեզ էին սպասում Կտրիճ Ներսիսյանի ընտանիքի անդամները եւ
նազիր -վեզիրներից բաղկացած լեգեոնը . ( մասնավորապես նախկինում նույն համայնքի ղեկավար եղած Կտրիճ Ներսիսյանի եղբայրը հանդիսացող Գեւորգ Ներսիսյանը `յուր որդիների հետ ) ։
Սույն լեգեոներները նպատակադրված խոչընդոտում էին մեր քաղաքական թիմի օրինական նախընտրական քարոզարշավի անցկացմանը տվյալ բնակավայրում , հրահրում էին բաց եւ սուր կոնֆլիկտ մեր քաղաքական թիմի անդամների հետ , սադրում էին մեր քաղաքական թիմին հայհոյանքների եւ անվանարկումների դիմելով `առանց հաշվի առնելու անգամ տարիքային ցենզ ու գենդերային պատկանելիություն։
Նկատվել են նաեւ զանգվածային կուտակումներ մեր `տվյալ բնակավայրում տեղադրված քարոզչական վրանի շուրջ ,ինչպես նաեւ հոգեբանական ճնշման գործադրման միտումներ բնակավայրի բնակիչների նկատմամբ։
Թոկից փախած սույն լեգեոներները երեւի թե չգիտեն , որ Կտրիճ Ներսիսյանի վարկաբեկվածության աստիճանը մարդկանց աչքերում դրանով ոչ թե նվազեցնում,այլ բարձրացնում են `շեշտակի ավել … ինչպես նաեւ չգիտեն ,որ Ոսկեհատ բնակավայրի գիտակից բնակիչները իրենց մտքում վաղուց արդեն ընտրություն են կատարել ու իրենց ահ ու սարսափի տարածման միջնադարյան մեթոդները քվեախցիկում դեր խաղալ չեն կարող ,
Չգիտեն նաեւ , որ նախընտրական,օրինական քարոզարշավի խոչընդոտումը թեկնածուի , կուսակցության,քաղաքական ցանկացած ուժի նկատմամբ բացահայտ ապօրինություն է, որը արժանանալու է իրավապահ համակարգի համապատասխան մարմինների կողմից համապատասխան իրավական գնահատականի ։
Չգիտեն նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, որտեղ իրենց խուլիգանությունները եւս արժանանալու են իրավական գնահատականների ։
Մինչեւ հիմա դեռ չեն էլ հասկացել ,որ Ոսկեհատը այդ իրավական պետության լիարժեք մաս է, եւ ոչ թե իրենց ընտանեկան-կլանային կառավարման ինչ-որ վերացական սուբյեկտ կամ <<ճռթոյի դուքյան>>։
Բայց էս պատմությունը շատ ավելի խորքային բաների մասին է.
Նրա մասին է , որ սրանց պատկերացումները Քրիստոսի վարդապետության,հոգեւոր արժեքների , բարեպաշտության,բարոյականության,
մարդակենտրոնության, հասարակական հարաբերությունների, կարծիքների բազմազանության , օրինականության վերաբերյալ այս տեսքն ունեն ։
… Ամեն ինչի մասին սրանց պատկերացումները այս տեսքն ունեն `ինքնիրավչություն,խուլիգանություն,
բռնակալություն,վախի մթնոլորտի ստեղծում ,օրենքի ու հասարական կարգի ոտնակոխ, լկտի բառապաշար,վերունու պահվածք … ու ոչ մի բան` լավի ,բարու,հոգեւորի հետ կապ ունեցող …
ՈՍԿԵՀԱՏԸ ԱԶԱՏԱԳՐՎԵ՛ԼՈՒ Է …
Ընտանեկան ,ստվերային , կլանային կառավարում Հայաստանի Հանրապետության որեւէ բնակավայրում այլեւս չի՛ լինելու ։
❗Համապատասխան մարմինները արդեն իսկ ստացել են համապատասխան հաղորդագրություն` սույն անձանց եւ սույն միջադեպի վերաբերյալ։
❗Իրավական գործընթացի հետագա ընթացքի մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացնեմ ։
Բացառապես լավա լինելու
![]()