Շուրջ 400մլն դրամի ներդրում Գեղակերտ գյուղում․ Մեխակյանը ներկայացրել է արված աշխատանքները

 

Գեղակերտում իրականացրել ենք մի շարք կարևոր ծրագրեր՝ ուղղված համայնքի ենթակառուցվածքների բարելավմանը և բնակիչների կյանքի որակի բարձրացմանը․

* Ասֆալտապատվել են չորս փողոցներ՝ շուրջ 80 միլիոն դրամ արժեքով։
* Ոռոգման ջրի ապահովման նպատակով կառուցվել են խորքային հորեր՝ ընդհանուր 57 միլիոն դրամ արժեքով։
* Գազաֆիկացվել են գյուղի մի շարք փողոցներ, որոնք նախկինում երբեք գազաֆիկացված չեն եղել։
* Սուբվենցիոն ծրագրով իրականացվել է մի քանի փողոցների ասֆալտապատում՝ մոտ 79 միլիոն դրամի ներդրմամբ։
* Վերանորոգվել է ոռոգման ցանցը՝ ծրագրի արժեքը կազմել է շուրջ 150 միլիոն դրամ։
* Կառուցվել են երկու խելացի կանգառներ, որոնք նորամուծություն են գյուղական համայնքի համար։
* Արդիականացվել է արտաքին լուսավորության ցանցը՝ տեղադրվել է 370 LED լուսատու։
* Այս տարի միջազգային գործընկերների հետ նախատեսվում է իրականացնել խաղահրապարակի և հանրային այգու կառուցման ու բարեկարգման աշխատանքներ։
* Կառավարության միջոցներով գյուղում կառուցվում է նոր դպրոց։

Ընտրի՛ր ազնվությունը, հոգատարությունը, աշխատանքը։
Արգիշտի Մեխակյան
#ԸնտրիրN7 #ՔՊ7 #Մեխակյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ