Սուրբ Հովհաննավանքում կմատուցեմ պատարագ. մեկ անգամ ոտքի կանգնելով կկարողանանք ազատագրել եկեղեցին մեղքից

Տեր Արամ քահանա Ասատրյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և բոլորին այս կիրակի՝ նոյեմբերի 2-ին հրավիրել Հովհաննավանք՝ մասնակցելու պատարագի:

«Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ՝ ի Քրիստոս

Նոյեմբերի 2-ին՝ կիրակի օրը՝ ժամը 11:00-ին սուրբ Հովհաննավանքում կմատուցեմ սուրբ և անմահ պատարագ:

Ես խնդրում եմ գալ, մասնակցել պատարագին, և այդ պատարագի միջոցով լինել ոչ թե իմ, այլ ճշմարտության, արդարության և սրբության կողքին:

Ժամանակն է, որ ժողովուրդը իր խոսքն ասի:

8-րդ մահացու մեղք կա, դա ինձ համար անտարբերությունն է: Եկեղեցին այսօր ձեր օգնության կարիքն ունի: Եվ ես խնդրում եմ ձեզ՝ մեկ անգամ ոտքի կանգնելով կկարողանանք ազատագրել եկեղեցին մեղքից»,- իր խոսքում մասնավորապես ասել է տեր Արամը՝ խոսելով նաև կաթողիկոսի և Մայր Աթոռի վերջին հայտարարությունների մասին:

Հիշեցնենք՝ Հովհաննավանքում նախորդ կիրակի պատարագ էր մատուցել Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ հռչակված Տեր Արամը:

Պատարագին մասնակցել էին ՀՀ վարչապետը, իշխող կուսակցության պաշտոնյաներ և կողմնակիցներ:

Պատարագի ավարտից ժամեր անց ՀՀ վարչապետը հայտնել է, որ պատրաստվում է այս կիրակի՝ նոյեմբերի 2-ին ևս մասնակցել Հովհաննավանքի պատարագին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ